Հայերեն


Ո՞վ կարող է զբաղվել քաղաքականությամբ

Քաղաքականություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

Հայաստանում ժամանակ առ ժամանակ հարց է առաջանում` ո՞վ կարող է այստեղ զբաղվել քաղաքականությամբ: Երբեմն ասվում է, որ դա չափազանց մասնագիտական գործունեություն է, որով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Համաձայն չեմ: Նույնիսկ այն մարդը, որը ոչ մի հարթակում ոչ մի տեքստ չի արտասանում եւ չի գրում, այդ մարդը դարձյալ զբաղվում է քաղաքականությամբ իր, այսպես ասած, չմասնակցությամբ: Քաղաքականությամբ կարող են զբաղվել եւ զբաղվում են բոլորը` որոշակի բացառություններով, որոնց մասին կասեմ քիչ հետո: Այլ հարց է, թե ով է իրեն պատրաստ համարում քաղաքական տեքստեր արտասանելու: Եթե, ասենք, տաքսիստը կարծում է, որ նա իր խոսքով ի զորու է լուծել «ազգի խնդիրները», ապա նրա իրավունքն է՝ իր մտահոգությունները հայտնելու: Եթե ինքնուս կամ պրոֆեսիոնալ պոետները ցանկանում են, ասենք, Ազատության հրապարակում իրենց քաղաքական ոտանավորներն արտասանել, ապա նրանք նույնպես ունեն դրա լիակատար իրավունքը: Հայաստանից դուրս ապրող հայերը եւ, մասնավորապես, նախկին հայաստանցիները նույնպես կարող են զբաղվել հայաստանյան քաղաքականությամբ: Եթե Եվրոպաներում ապրող մեր հայրենակիցը առնվազն կես շիշ արաղ կոնծած վիճակում տեսագրում է իր հայհոյախառն ելույթը եւ դնում է համացանց, դա էլ քաղաքականությամբ զբաղվելու ի՛ր ձեւն է, որն, ի դեպ, շատերին դուր է գալիս: Կամ` որ, ասենք, «Մտահոգ հայ» ծածկանունով ֆեյքը տրանսլիտով, բայց «դուխով» կարծիք է գրում ֆեյսբուքում, ուրեմն նա ընտրում է քաղաքականությամբ զբաղվելու իր ճանապարհը: Պարզապես ինձ թվում է, որ այդ մարդիկ երբեք, ոչ մի պարագայում Հայաստան չեն վերադառնա` անգամ այն դեպքում, եթե Ժիրայր Սեֆիլյանը դուրս գա բանտից եւ կես տարով հաստատի զինվորական դիկտատուրա: Իսկ ես, օրինակ, նույնիսկ այդ պարագայում Հայաստանից չեմ փախչի: Բայց դրանք «դետալներ» են` Աստված տա, բոլորը վերադառնան: Մի խոսքով, բոլորն էլ իրավունք ունեն, կարող են զբաղվել եւ իրականում զբաղվում են հայաստանյան քաղաքականությամբ: Բացառություններն, իմ կարծիքով, երեքն են:

1/ Քաղաքականությամբ իրավունք չունեն զբաղվելու ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները: Այնինչ` այդ ինստիտուտներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ: Հակառակ դեպքում, օրինակ, Լեւոն Երանոսյանի եղբայրը վաղուց արդեն երկու ամսով կկալանավորվեր, իսկ այնուհետեւ կդատապարտվեր ավելի երկար ժամկետով, քան Շանթ Հարությունյանը կամ Հայկ Կյուրեղյանը:

2/ Քաղաքականությամբ իրավունք չունի զբաղվելու բանակը:

3/ Քաղաքականությամբ իրավունք չունեն զբաղվելու անօրինական զինված խմբավորումները: Նույնիսկ եթե այնտեղ լավ մարդիկ են ներգրավված:

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված