Հայերեն

Չալաբյանն իր այս հոդվածով հստակ տվել է բոլոր այն հնարավորությունները, որոնց դեմ այսօր պայքարում են գործող իշխանությունները

Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Հոդվածում Չալաբյանը գրում է, որ այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ, որի երեք հիմնասյուներն են.

Հայահավաք. Պատմական հայրենիքի պահպանված հատվածներում հայկական բնակչության շարունակական աճ ու կենտրոնացում։

Արդիականացում. Հայաստանում առաջադեմ, բարձր արտադրողական տնտեսության և դինամիկ ու ազատ հասարակության կառուցում։

Ռազմականացում. Հայության և Հայաստանի անվտանգային կարողությունների հետևողական ընդլայնում, տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալու հեռանկարով։

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը հենց նրանով է վտանգ ներկայացնում, որ ունի համակարգային մտածողություն, նաև մասնագիտությամբ հենց այդպիսի կարողությունների տեր մարդ է.

«Լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն, ինքը լավ տիրապետում է և՛ մեր անվտանգության բոլոր բացերին, և՛ հնարավորություններին, և՛ այն ամեն ինչին, ինչ տեղի ունեցավ այս երկու տարիների ընթացքում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, քննարկել ենք բոլոր ոլորտների հնարավոր զարգացման հնարավորությունները, և ես տեսել եմ, թե ինքը ինչպես է հստակ պատկերացնում: Իր պատկերացրածի մեջ ինչ-որ բան հնարավոր է, որ իրականցնելը դժվար լիներ, բայց, այնուամենայնիվ, գոնե ես մնում եմ միշտ այն համոզմունքին, որ մարդ իր ցանկությունների մեջ պետք է ձգտի ավելիին, որպեսզի գոնե դրա կեսին կարողանա հասնել:

Չալաբյանն իր այս հոդվածով հստակ տվել է բոլոր այն հնարավորությունները, որոնց դեմ այսօր պայքարում են գործող իշխանությունները, և որոնք այսօր անհավատալի են դարձել հասարակ մարդու համար: Ինչու են անհավատալի դարձել, որովհետև տարիներ շարունակ մեր ժողովրդին հեռու են պահել մեր ճակատագրական հարցերից, երկրի  զարգացման բոլոր հարցերը քողարկել են մի բարդագույն շղարշով, միշտ այնպիսի տպավորություն են մեզ ներարկել, որ շատ դժվար է այդ ամեն ինչը, և ժողովուրդը պատկերացնում է, թե անհնար է, որ այսպիսի փոքրիկ երկրում մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների, որի դեմ հենց շատ փայլուն ձևակերպված է Չալաբյանի այս հոդվածը: Ես ինքս մի բան էլ կավելացնեի այդ հոդվածներին, որովհետև դարերն են ապացուցում, որ եթե մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում և մեր առջև նպատակ ենք դնում, ապա հնարավորությունները միշտ իրենք են հենց ստեղծվում, որովհետև աշխատող մարդը միշտ գտնում է հնարավորություններ: Այն թեզը, թե մենք հիմա հնարավորություններ չունենք անվտանգության համակարգը շտկելու, հզորացնելու, և այլ, ցանկացած ոլորտում հնարավորություն չունենք, ուղղակի դավաճանական սուտ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Վերջինիս խոսքով՝ Չալաբյանն ինքնաճանաչ մարդ է, ինքը լավ գիտի իր ժողովրդին, իր պատմությունը, գիտի իր ժողովրդի և՛ հզորությունը, և՛ թերությունները, և այսպիսի մարդիկ են, որ պիտի կառուցեն վաղվա Հայաստանը: 

«Այդ առումով ես ասում եմ՝ Ավետիք Չալաբյանն իրենից արժեք է ներկայացնում, որովհետև մենք հասկանում ենք, որ պիտի գան նոր մաքուր մարդիկ: Իսկ Ավետիք Չալաբյանը ոչ թե պրոֆեսիոնալ է, այլ նաև մաքուր է իր անցյալով, և ինքը, բնականաբար, վտանգ է ներկայացնում այն քաղաքական ուժերի համար, ովքեր ոտքից գլուխ թաթախված են սխալների և անցյալում իրենց հայրենիքի նկատմամբ արված աններելի արարքների մեջ»:

Մարիամ Նալբանդյան

«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Ամենադիտված