Հայերեն


Ինչպես է IO հոգեբանությունն օգնում բիզնեսներին բազմազանություն ապահովել աշխատանքի ընդունման գործընթացում

Հասարակություն

Վերջերս Forbes պարբերականում հրապարակվել է Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Նյութի բնօրինակի հղումը կարող եք գտնել հոդվածի վերջում։

Աշխատավայրը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր մտածողության, ինչպես նաև մարդկանց զգալու և նրանց հետ շփվելու վրա: Արդյունաբերա-կազմակերպչական (IO) հոգեբանությունը մարդու վարքագծի գիտական ուսումնասիրությունն է աշխատանքի համատեքստում, որը նպատակ ունի բարելավել աշխատանքային պայմանները բոլոր առումներով՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակիցների տեսանկյունից: Սա հատկապես կարևոր է այժմ, երբ կազմակերպությունները ձգտում են կիրառել բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ռազմավարություն իրենց աշխատանքի ընդունման գործելակերպում: IO հոգեբանության մեջ օգտագործվող հետևյալ գործիքները կարող են ընկերություններին ցույց տալ, թե ինչպես գիտությունը կարող է ապահովել ավելի արդար և նպաստավոր արդյունքներ՝ մրցունակ տաղանդների շուկայում աշխատանքի ընդունման DEI ռազմավարությունն իրագործելիս։ 

Աշխատանքի վերլուծություն

Աշխատանքի վերլուծությունը կազմակերպությունում որոշակի դերի համար պահանջվող պարտականությունները չափելուն և հասկանալուն ուղղված  գիտական մոտեցումն է: Օգտագործելով գիտությունը, այլ ոչ թե ներքին բնազդը կամ անհատների կարծիքը, ընկերությունները կարող են նվազեցնել աշխատանքի նկարագրությունից առաջացած կողմնակալությունը և համոզվել, որ որակավորված թեկնածուներին ոչինչ չի խոչընդոտի դիմել։ 

IO հոգեբանները կատարում են աշխատանքի վերլուծությունը KSAO չափանիշների միջոցով, ինչն իր մեջ ներառում է գիտելիքների, հմտությունների, կարողությունների և այլ հաջողություն ապահովող հատկանիշների վերլուծությունը։ Նրանք նաև փորձում են ներգրավել աշխատակիցների ներկայացուցչական ընտրանք, որը կարող է համարժեք կերպով արտացոլել թիմի բազմազան տեսակետներն ու փորձառությունները: Այնուհետև, IO հոգեբանները օգնում են կազմակերպությանն օգտագործել աշխատանքի վերլուծության արդյունքը՝ հավաքագրման պրակտիկաներին կառուցվածք և հետևողականություն ավելացնելու համար։ Այս գործընթացը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սկսած աշխատանքի նկարագրությունը գրելուց մինչև հարցազրուցավարների վերապատրաստումը։ Աշխատանքի հստակ վերլուծություն ունենալը հիմք է աշխատանքի ճշգրիտ նկարագրություններ ստեղծելու համար, ինչն իր հերթին  թեկնածուներին առաջարկում է թափանցիկություն և օգնում է հավաքագրողներին և աշխատանքի ընդունող մենեջերներին համոզվել, որ նրանք թեկնածուների համապատասխանությունը գնահատելիս կենտրոնանում են միայն աշխատանքին առնչվող չափանիշների վրա։

Նախնական գնահատման հաստատում

Աշխատանքի ընդունմանը նախորդող շրջանի (pre-hire) գնահատումների օգտագործումը կարող է օգտակար լինել DEI ռազմավարության իրագործման համար: Այդ փուլում կարճ հեռախոսազանգի կամ ինքնակենսագրականի հիման վրա ընտրության փոխարինումը գնահատման մեթոդով գրեթե վերացնում է մարդկային կողմնակալության գործոնը։ Տասնամյակների հետազոտություններից մեզ հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը հակված է չափից ավելի վստահ լինել աշխատանքի ընդունելիս արդար որոշումներ կայացնելու իրենց կարողության մեջ: Գնահատումները ապահովում են բոլոր թեկնածուների հավասար հնարավորությունները՝ ցույց տալու իրենց համապատասխանությունը տվյալ դերին։ 

Հարց է առաջանում. արդյո՞ք գնահատման տվյալ մեթոդը անաչառ է և համապատասխանում է կազմակերպության առջև դրված նպատակներին։ IO հոգեբանությունն օգնում է պատասխանել այս հարցին։ IO մասնագետները վերապատրաստաված են ստուգելու նախնական գնահատումների համապատասխանությունը և գտնելու արդար ընտրության չափանիշներ, որպեսզի ապահովեն թեկնածուների ճշգրիտ գնահատում։

Համակարգված հարցազրույցների կազմում

Առանց տվյալների վրա հիմնված և համակարգված մոտեցման հարցազրույցների անցկացումը կարող է ենթարկվել մարդկային կողմնակալության ազդեցության, ինչն իր հերթին կհանգեցնի անհետևողական ընտրության և թեկնածուների համար տհաճ փորձառության։ Հարցազրուցավարների համար բոլորովին բնական է ցանկանալ կապեր հաստատել թեկնածուների հետ: Սակայն այն պահից, երբ մենք սկսում ենք ուղղորդող հարցեր տալ և առավելություն տալ մի թեկնածուին մյուսի նկատմամբ, մենք խեղաթյուրում ենք գնահատումը, ինչը մեծապես ազդում է թեկնածուների վրա։

IO հոգեբանությունը կարող է օգնել կազմակերպություններին իրենց հարցազրույցներն ավելի համակարգված դարձնել և հարցազրուցավարների վերապատրաստման նյութեր մշակել: Այդ գործընթացը կարող է ներառել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են.

  • հաստիքի կարևոր կողմերին անմիջականորեն առնչվող հարցերի փաթեթի մշակում և վերանայում,
  • յուրաքանչյուր հարցի համար վարկանշային սանդղակի ստեղծում,
  • ոլորտային նախապաշարմունքների մասին տեղեկացվածության բարձրացումը, և դրանք հարցազրույցից ու միավորների գնահատման գործընթացից հեռացնելուն միտված ռազմավարության մշակում:

IO հոգեբանության սկզբունքները և լավագույն փորձառությունն արժեքավոր են մարդկանց ներառող բիզնես-գործընթացներում ամուր հիմքեր ստեղծելու համար, քանի որ հենված են գիտության վրա, ինչը նվազեցնում է սուբյեկտիվությունը և մարդկային կողմնակալության գործոնը: Քանի որ 2022 թվականին կազմակերպությունները ձգտում են իրագործել իրենց DEI-ի նպատակները, IO հոգեբանությունը կարող է օգնել նրանց ապահովել հավաքագրման և աշխատանքի ընդունման նպաստավոր վերջնարդյունքներ։

Հեղինակ՝ Տիգրան Սլոյան, Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն 

Հոդվածի բնօրինակը՝ https://bit.ly/38cr3VQ

Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»
Ամենադիտված