Ինչու՞ կապիկի ծաղիկը ակտիվացավ Քովիդի պասիվացման փուլում
ՀասարակությունԿապիկի ծաղիկը մարդկությանը հայտնի է 1958 թվականից, այն հայտնաբերվել է Եվրոպա ներկրված կապիկների շրջանում, դա էլ հիմք է հանդիսացել անվանման համար: Սակայն հետագայում վիրուսը հայտնաբերվել է նաև կրծողների մոտ։ Հիվանդությոնը բնորոշ է Աֆրիկյան մայրցամաքին, ավելի կոնկրետ Կենտրոնական և Արեւմտյան հատվածին։ Ուզում եմ ընդգծել, որ մարդկանց շրջանում առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին, այնուհետև` պարբերաբար եզակի դեպքեր և սահմանափակ բռնկումներ ևս լինում էին, վերջինը եղել է ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականին, Եվրոպայում՝ հիվանդության էնդեմիկ գոտիներից վերադարձած անձանց շրջանում։
«Կապկի ծաղիկը համավարակի չի վերածվի». այսպես են կարծում մասնագետները։ Ոչ մի պարագայում այս հիվանդությունը չպետք է համեմատվի քովիդ 19-ի հետ։
Ինչպես նշեցինք, այս հիվանդությունը նորություն չէ, բայց թե ինչու՞ հենց քովիդի նահանջելու ֆոնին այն ակտիվացավ՝ պարզ չէ։
Այդուհանդերձ՝ այս հիվանդությունը հեշտ փոխանցվողների շարքից չէ: Ի դեպ՝ ծաղիկ հիվանդության դեմ ներարկումը պաշտպանում է նաև կապիկի ծաղիկից: Հայաստանում դեպքեր բարեբախտաբար չկան։
Ավելին՝ այստեղ