Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
ԱշխարհՀունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հունիսի 10-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ճեպազրույցում ասել է նա։
Ակնկալվում է, որ արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը։
Այս միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ ունի, ասել է Զախարովան։