Հայերեն


Հակակոռուպցիոն համարձակ քայլեր՝ գնումների ոլորտում

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարությունում հունվարի 25-ին հասարակական կազմակերպությունների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված, ինչպես նաև 2017թ-ին նախատեսվող գործողությունների ու միջոցառումների շուրջ կազմակերպվել էր քննարկում: Ըստ կազմակերպիչների՝ դրանք միտված են կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, հակազդմանն ու կանխարգելմանը: Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից այս տարվա հունվարի 21-ին ՀՀ վարչապետի ղեկավարությամբ կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում քննարկված ՀՀ ֆինանսների նախարարության կարգավորման ենթակա ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ամփոփաթերթը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ կարճ ժամանակահատվածում իրենց կողմից պատրաստվել է ամփոփաթերթ, որով «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված կարևոր փաստաթղթով վեր հանված 36 խնդիրների վերաբերյալ ներկայացված են գերատեսչության դիրքորոշումները և ընդունելի կետերի մասով կատարման կարգավիճակները: Ըստ այդմ՝ բարձրացված 36 առաջարկից 18-ն արդեն կատարված է, 6 առաջարկ ընդունելի է և կատարման ընթացքում է, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, նախարարության գերակա խնդիրներում և միջոցառումների ցանկում: 4 առաջարկ ընդունելի չէ, քանի որ բարձրացված խնդիրների մասով ռիսկերի նվազեցման այլ գործիքներ են սահմանվել, 1 առաջարկ լրացուցիչ քննարկման կարիք ունի, 7 առաջարկ ավելի լայն է ներկայացված եղել և գնումների ոլորտից դուրս է:
Արամյանն իր խոսքում նշել է նաև, որ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը:
«Մենք, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության և հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության և պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»:
Քննարկմանը ներկայացվեցին նաև պետական գնումների ոլորտում իրականացված հակակոռուպցիոն գործողությունները: Մասնավորապես՝ պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ընդգծեց, որ պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները գնումների գործընթացում իրականացվող բոլոր գործողությունները և կայացվող որոշումները ցանկացած անձի համար տեսանելի լինելու նպատակ է հետապնդում, որտեղ կան նաև բողոքարկելու և փոփոխելու սկբունքները: Նա կարևորեց 3 հիմնական բարեփոխում. նախ՝ ներդրվել են մասնակիցների` իրենց փոխկապակցված այլ մասնակիցների հետ տվյալ գնման ընթացակագին միաժամանակ մասնակցելու հնարավորությունը բացառող, մասնակիցների՝ իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաև գործընթացներում որոշումներ կայացնող պաշտոնյաների կողմից գնման մասնակիցների հետ շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգեր:
Բացի այդ, բարձրացվել է նաև գնումների համակարգի թափանցիկության աստիճանը, որի արդյունքում հրապարակվելու են մասնակիցների հայտերը և շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները, ինչը հանրությանը հնարավորություն կընձեռի գնահատելու դրանց արժանահավատությունը, իսկ անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման դեպքում նախատեսվում են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ:
Գործընթացի թափանցիկ իրականացման նպատակով համակարգում իրականացվել են ֆունկցիոնալ և ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների հստակեցմանը, մրցակցության աստիճանի բարձրացմանը, էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնմանը և արտադատական բողոքարկման անկախ և գործունակ համակարգի ձևավորմանը:
Հանդիպման ավարտին նախարար Արամյանը, իր գոհունակությունը հայտնելով քննարկման մասնակից ՀԿ-ներին նախաձեռնությունների և համագործակցության համար, նշեց, որ առաջիկայում ևս կկազմակերպվեն նմանատիպ այլ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն «հստակ և չափելի» առաջարկներ:

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»
Ամենադիտված