Հայերեն

Արդիականացումը որպես ճակատագրական ընտրություն․ Ավետիք Չալաբյանը հեղափոխական ուղի է նախանշում

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատազրկման վայրից հոդվածների շարք է սկսել, ներկայացնում է իր տեսլականը Հայաստանի համար ճակատագրական կարևորություն ունեցող հարցերում՝ իսկապես հեղափոխական մոտեցումներ և դեղատոմսեր առաջարկելով։ Չալաբյանը ցավով արձանագրում է, որ անցած դարում տարածաշրջանի գիտական, արդյունաբերական և մշակութային առաջատար դարձած Հայաստանը տպավորիչ ցատկից հետո անկախության երեք տասնամյակներում վատնեց իր առավելությունը և դարձավ Հարավային Կովկասում առավել թույլ օղակը։ Իսկ հանրությունը երկփեղկված է, բևեռացումը՝ սարսափելի: Պատճառը, ըստ Չալաբյանի, մեր երկրում անկախությունից ի վեր թագավորած վայրի կապիտալիզմն է։

«Ինչ-որ իմաստով Նիկոլ Փաշինյանի սրընթաց վերելքը դեպի իշխանություն մեր հասարակության ունեզուրկ խավերի (որոնք այսօր առնվազն ընդհանուրի 60-70% են կազմում) ուշացած ռեակցիան էր վայրի կապիտալիզմի դեմ, և նրան ներվող տարատեսակ մեղքերը՝ այդ վայրի կապիտալիզմին այլևս երբեք չվերադառնալու հասարակության կայուն ալերգիան»,- նշում է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը, միաժամանակ արձանագրում, որ Փաշինյանի գլխավորությամբ անհնար է լինելու արդիականացումը։

Փաշինյանից հետո եկող ցանկացած նոր իշխանություն, հետևաբար, կանգնելու է Հայաստանի արդիականացման կրիտիկական հրամայականի առջև, իսկ այդ արդիականացումը անհնար է առանց մեր երկրի քաղաքական-տնտեսական մոդելի փոփոխության, և պետության լծակների միջով հանրային բարիքի զգալի վերաբաշխման։

Կարևորագույն խնդիրներից մեկը կրթությունն է, հարկավոր է նաև Հայաստանում բնակչության առկա տարածքային բաշխումը փոխելը։

«Որքան էլ դժվար, հնարավոր ելքը Հայաստանում բնակչության համակենտրոնացումն է ավելի փոքր թվով, բայց խոշոր, բարեկարգ և բարեկեցիկ բնակավայրերում, որտեղ առկա է ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ սոցիալական ենթակառուցվածքը, տեղում կան որակյալ կրթական հնարավորություններ, իսկ աշխատուժի համակենտրոնացումը և ենթակառուցվածքի առկայությունը դրանք գրավիչ են դարձնում ներդրումների համար», նշում է Չալաբյանը։

Արդիականացման շարժիչ ուժը, ըստ հասարակական-քաղաքական գործչի, առանցքային հարցն է, Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված պայմաններում առաջիկա տասնամյակներում կայսերական հովանի չի լինելու, իսկ Հայաստանից գերբարդ լարախաղացություն է պահանջվելու՝ բոլոր բևեռների հետ համագործակցելու, լավագույնը ստանալու համար։ Այս ամենն անհրաժեշտ է, եթե ցանկանում ենք վերականգնել Հայաստանը։

Ըստ էության, թե՛ Հայահավաքի, թե՛ Արդիականացման վերաբերյալ իր մոտեցումներում Ավետիք Չալաբյանը բոլորից տարբերվող, բայց և արդյունավետ մեթոդ է առաջարկում, ինչը թույլ կտա ուշքի բերել թմրության մեջ գտնվող Հայաստանը։ Եվ միայն ուսյալ, հայրենիքի շահը գիտակցող իշխանությունն է, որ կարող է իրականացնել այդ ծրագիրը։

Սարգիս Պետրոսյան

Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ին
Ամենադիտված