Պղնձի գինն ընկնում է
ՏնտեսությունԵրեքշաբթի պղնձի գինն ընկել է դոլարի աճի ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինն ընկել է 1.43 տոկոսով՝ մինչեւ 4.4145 դոլար ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների արդյունքներով, պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.55 տոկոսով եւ կազմել 9499.5 դոլար, ալյումինն էժանացել է 2.19 տոկոսով եւ կազմել 2726 դոլար, ցինկինը՝ 1.25 տոկոսով՝ մինչեւ 3864.5 դոլար: