Այժմ գնաճը Ռուսաստանում զրոյական մակարդակի վրա է. Պուտին
ԱշխարհՌուսաստանում գների աճը դադարել է մայիսի երկրորդ կեսից, այժմ գնաճը զրոյական մակարդակի վրա է։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Գնաճը վերահսկողության տակ է առնվել, տարեկան կտրվածքով մայիսի 27-ի դրությամբ այն կազմել է 17,4%, միաժամանակ մայիսի երկրորդ կեսից գնային աճն ընդհանրապես կանգ է առել, այժմ գնաճը զրոյական է»,-ասել է Պուտինը:
Միաժամանակ, շարունակել է պետության ղեկավարը, իշխանությունները պետք է նկատի ունենան այս իրավիճակի և՛ դրական, և՛ բացասական կողմերը։
«Այստեղ կան պլյուսներ, կա նաև որոշակի, ինչպես ժողովուրդն է ասում, դարանակալում, այնպես որ պետք է առավելագույնս զգույշ վերլուծել իրավիճակը և ժամանակին որոշումներ կայացնել», - պարզաբանել է Պուտինը: