Ովքե՞ր են առաջիկայում պատրաստվում լքել ՀՀԿ-ն
Քաղաքականություն«ՄԱՄՈՒԼ»
Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, կուսակիցների մեծ մասը շտապեց հայտարարել, որ «արտառոց որևէ բան տեղի չի ունեցել», «երևույթը նորմալ է», «հեռանալը չի թուլացնի կուսակցության դիրքերը» և այլն: Ասում են` հատկապես հնաբնակները, որոնց տրամադրությունը բարձրացել էր Աբրահամյանի հեռանալուց, երեկ նույնիսկ նշել են այդ իրադարձությունը: Նույնը չի կարելի ասել Աբրահամյանի համագյուղացիների մասին: Մխչյանում ցավով են արձագանքել նրա` ՀՀԿ-ից դուրս գալուն.... Խոսակցությունների համաձայն, Աբրահամյանից, Իշխան Զաքարյանից բացի առաջիկայում ՀՀԿ-ն լքելու են նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), Վարդան Ղուկասյանը (Գյումրու նախկին քաղաքապետ), Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), նաև` կրթական և այլ ոլորտի մասնագետներ: Մհեր Սեդրակյանն Աբրահամյանի մտերիմներից է ու վաղուց էր նեղացած հարազատ կուսակցությունից: Ըստ լուրերի` նա Ծառուկյանին արդեն խոստացել է, որ վերջինն Էրեբունիում կստանա իր աջակցությանը: Ի դեպ, Սեդրակյանի տղան` Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը ևս մտադիր է հայտնվել «Ծառուկյան դաշինք»-ում: Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, նա վաղուց էր հիասթափված ՀՀԿ-ից, քանի որ Գյումրիում սատարեցին ոչ թե իրեն, այլ Սամվել Բալասանյանին: Զրույցների ժամանակ Ղուկասյանը չի բացառել, որ հնարավոր է` ինքն էլ լքի ՀՀԿ-ն: ՍԱՍ-ի Արտակն էլ նեղացած է հարկային կոշտ ստուգումներից, որ իրականացվում են վերջին օրերին ՍԱՍ-ի տարբեր մասնաճյուղերում: Հնարավոր է նա միանա «Ծառուկյան դաշինք»-ին: