Հայերեն


«Փորձել են քողարկել ահաբեկչությունը». Խոսրով Հարությունյանը՝ «Սասնա ծռերին» աջակցողների մասին

Քաղաքականություն

«Առավոտ»-ը գրում է․

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Սասնա ծռերի» նախաձեռնած քայլը համարում է ահաբեկչություն, իսկ հրապարակներում ի աջակցություն «Սասնա ծռեր» հավաքվածների գործողությունները համարում է ահաբեկչությունը քողարկելու փորձ: «Նրանք զինված գործողությունների ճանապարհով իրենց գործընկերոջ Սեֆիլյանին ազատելու մտադրություն ունեին: Ռազմական ակցիա կատարել, որով պարտադրեն իշխանություններին ազատ արձակել իրենց ընկերոջը: Հետագայում գիտակցելով, որ դա կարող է որակվել որպես ահաբեկչություն, մեջտեղ բերեցին քաղաքական պահանջներ՝ նախագահի հրաժարական եւ այլն, այդ ամենը փորձեցին դրսում արտաքին քաղաքական ուժերի աջակցությամբ վերածել քաղաքական շարժման: Այն կարծիքին եմ, որ ի սկզբանե դա եղել է ահաբեկչություն: Հետագայում բոլոր գործողությունները, որոնք կատարվում էին դրսում՝ հրապարակներում, այդ ահաբեկչությանը քաղաքական երանգ վերագրելու նպատակ էին հետապնդում: Այդ ընթացքում տեղի ունեցան պրովոկացիաներ Խորենացի փողոցում, Սարի թաղում: Երբ ոստիկաններն ուղղակի պահանջ էին ներկայացնում ցուցարարներին ու երթի կազմակերպիչներին՝ գտնվում եք անվտանգության այնպիսի գոտում, որտեղ ձեր անվտանգությունը վտանգված է, պահանջում էին տեղափոխվել Խորենացի փողոց, նույն Արմեն Մարտիրոսյանին փոխոստիկանապետն էր ասում, որ ստանձնում եք ամբողջ պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների, նրանք ասում էին՝ ոչ այստեղից պետք է իջնենք ուղիղ ներքեւ եւ հետո սկսվեցին բախումներ ոստիկանների ու ցուցարարների միջեւ»,- ասաց պատգամավորը: Նա ճիշտ չի համարում քաղաքական հետապնդում որակումը այն մարդկանց վերաբերյալ, որոնք այդ օրերին երթերի կազմակերպիչներն էին. «Հիմա այս բոլորին վերագրել, թե մենք քաղաքական ակցիա ենք անում, այդ կարծիքին չեմ, ես համոզված եմ, որ ցանկացած երթերի, շքերթների կազմակերպիչները ստանձնում են երթի արդյունքների պատասխանատվությունը, ընդորում, ոչ միայն քաղաքական, այլեւ եթե քրեորեն հետապնդելի արարքներ են եղել նաեւ օրենքի առջեւ պատասխանատվություն»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը: Ըստ նրա, այն որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը փոփոխվել է, նրան ազատ են արձակել, իսկ նույն մեղադրանքով մյուս անձանց՝ ոչ, ըստ պատգամավորի խոսում է ոչ թե քաղաքական որոշման, այլ դատարանի նպատակահարմարության մասին. «Դատարանը կարող է հաշվի առնել, թե կոնկրետ դեպքում ում մասին է խոսքը գնում, Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ է, հանրությանը հայտնի դեմք, ու նրան կարող էին գրավի դիմաց ազատ արձակել՝ հաշվի առնելով նաեւ նրա կուսակցական պատկանելությունը, որ չի խոչընդոտի այլ ճանապարհներով իրավապահների գործունեությունը: Ես քաղաքական հետապնդում չեմ տեսնում»: Մեր հարցին, ճի՞շտ եք համարում երթերին մասնակցելու համար մեղադրանքներ առաջադրելը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Դրսում բոլոր նրանք, որոնք փորձել են այդ գործընթացին քաղաքական երանգ տալ, դրանով իսկ փորձել են քողարկել, թաքցնել ահաբեկչությունը: Նրանք ոչ թե օրենքի առջեւ պետք է պատասխան տան, որ ցույցեր են կազմակերպել, այլ գտնում եմ, որ ճիշտ չէին անում, որ փորձում էին ռազմական ակցիային քաղաքական բովանդակություն հաղորդել, բայց դա, իմ կարծիքով, քրեորեն հետապնդելի արարք չէ: Նրանց դատապարտում են ոչ թե նրա համար, որ փորձել են ցույցեր կազմակերպել, այլ դատապարտում են ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար, որը հակասության մեջ է մտնում օրենքի հետ»:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված