Հայերեն


Fly Arna-ն պետք է կենտրոնանա նաև տուրիստական ուղղությունների զարգացման վրա

Հասարակություն

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել տուրիզմը, ավելացնել տուրիստական հոսքերը:

Նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ Fly Arna-ի գործունեության ազդարարման պաշտոնական միջոցառմանը՝ առաջին օդանավի Հայաստան վայրէջք կատարելուց հետո:

Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը:

«Կառավարության որոշումը՝ մասնակցել այս ծրագրին, կայացվել է այն ակնկալիքով, որ մենք ստեղծում ենք ոչ միայն ընկերություն, որն իր անվան մեջ կրելու է հայկական ազգային անվանում, այլև մեծ ակնկալիքներ ենք ունեցել, որ ավիացիայի ոլորտում մենք կստեղծենք, կբարձրացնենք ստանդարտներն ու չափորոշիչները և հպարտորեն կկարողանանք օրինակելի ավիաընկերություն ստանալ, որն իրապես կարող է օրինակ ծառայել այլ, նույնիսկ միջազգային ընկերությունների համար: Fly Arna-ն, վստահ եմ, որ կարող է և պետք է այս ձգտումն ունենա»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն տարիների ընթացքում ունեցել է չիրացված պոտենցիալ տուրիզմի ոլորտում, որը պայմանավորված է եղել շատ հանգամանքներով, այդ թվում՝ ավտոհաղորդակցությամբ: «Եվ ես վստահ եմ, որ Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների վրա, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, որոնք հնարավորություններ կստեղծեն տուրիզմը դեպի Հայաստան ավելացնելու և զարգացնելու ուղղությամբ»,-ասաց Ավինյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, խոսելով ազգային ավիափոխադրողի ծրագրի կյանքի կոչման համար իրագործված աշխատանքի, հաջողության գրավականի մասին, ընդգծեց, որ դրա համար դեռ ջանասիրություն ու աշխատասիրություն է պահանջվում: Ըստ նրա՝ հաջողված ազգային ավիափոխադրող ստեղծելու կարևոր նախապայմանը ուժեղ կառավարումն է, որը ճգնաժամերից խույս չի տա և անգամ ճգնաժամերի ընթացքում շահույթ կհետապնդի և անվտանգության բարձր չափորոշիչներ կունենա: Ռևազյանը խոսեց նաև ռազմավարության մշակման մասին՝ համոզելու «Էյր Արաբիա»-ի գործադիր տնօրենին՝ Հայաստանում ներդրում կատարելու համար, ապա՝ այդ երազանքը իրականություն է դարձել: Նա մեծապես կարևոր մրցակցային և ապահով լինելը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով, երբ սկսել էին հայկական ազգային ավիաուղիներ ստեղծելու ծրագիրը, իրենց առաջ դրել էին մի քանի խնդիր՝ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը հիմնված կլինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Անդրադառնալով հարցին, թե ինչու են որոշել օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը՝ նա ասաց. «Այդ թվում, որովհետև «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերներն ունեն նշված կենսունակ մոդելի տարիների հաջողված փորձ: Եվ դա Fly Arna-ի մրցունակության գրավականներից մեկն է»:

Նա մեծապես կարևորեց ապահովության և անվտանգության չափանիշները: « Շուկայում գործող այլ ընկերությունների հետ միասին մեր նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանից դուրս հնարավորինս շատ ուղղություններով ճամփորդելը պետք է դառնա հնարավորինս արագ, անվտանգ և մատչելի»,-ասաց Փափազյանը՝ վստահեցնելով, որ Fly Arna-ի թռիչքների աշխարհագրությունը, հաճախականությունն իր հետ ընդլայնելու է Հայաստանի տնտեսական հնարավորությունները:

Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի խոսքով՝ «Էյր Արաբիա»-ն ամենաապահով, լավ կառավարվող ավիաընկերություններից է աշխարհում: «Մենք հիանալի գործընկեր ունենք և լավ մոդել»,-ասաց Փրայսին՝ շնորհակալություն հայտնելով նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ աջակցության համար:

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ցույց տվեց իր տոմսը՝ ասելով, որ ընկերության առաջին օդանավի առաջին ուղևորն է եղել: «Ձեր երկիրը հիանալի ստրատեգիական դիրք ունի՝ կապելու Եվրոպան Արևելքին»,-նկատեց Ադել Ալ Ալին:

Ըստ նրա՝ Հայաստանում շատ երիտասարդ կրթված մարդիկ կան, և, այսպիսով` Fly Arna-ի գործարկումով հնարավոր կլինի զարգացնել զբոսաշրջության ոլորտը, շատ աշխատատեղեր ստեղծել: Նա նշեց՝ իրենք ուրախ են այդ ամենի մասը լինելով և ամեն հնարավոր բան կանեն:

Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում հունիսի 10-ին, իսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։

Այն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ» Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ» Մբապե. Մեզ համար սա ընկերական հանդիպում չէր 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. Մեդվեդև Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինք ստեղծելու և մասին Հարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԻրանի հետ hակամարտության երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաu է կրելԱՄՆ-ը ցանկանում է տիրանալ «Հյուսիսային հոսք» գազատարներին. Լավրով Բարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտինՏուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ումՀավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել «Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Կապանում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․ կա տուժած Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետՍալվադոր Դալին զգեստապահարանում. Բացվում է Schiaparelli ցուցահանդեսը Ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` 113 մլն ՌԴ ռուբլի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերԿյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Ջենիֆեր Լոպեսը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ ծաղրել է նախկին ամուսնուն՝ Բեն ԱֆլեքինԴատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՊատմական արդյունք․ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվել է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանՎրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքովԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված