Ուկրաինա - Հայաստան․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի B լիգայում հունիսի 11-ին կանցկացնի երրորդ տուրի հանդիպումը՝ Լեհաստանի Լոձ քաղաքում հյուրընկալվելով Ուկրաինայի հավաքականին։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում ուկրաինացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1․18 է։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 14․00, ոչ ոքի արդյունքինը՝ 7․00 գործակցով։
Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2003թ․ հունիսին Լվովում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Այն ժամանակ 4։3 հաշվով հաղթել են ուկրաինացիները։ Այդ ընտրական փուլի երեւանյան խաղը 2002թ․ սեպտեմբերին ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։
Ազգերի լիգայի ընթացիկ խմբային փուլում Հայաստանի հավաքականը Երեւանում 1։0 հաշվով հաղթել է Իռլանդիային, Գլազգոյում 0։2 հաշվով պարտվել է Շոտլանդիային։ Ուկրաինան անցկացրել է 1 խաղ՝ 1։0 հաշվով պարտության մատնելով Իռլանդիային։