«Բարսելոնայի» ավագները համաձայնել են աշխատավարձի նվազեցման. Լապորտա
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ թիմի առաջատար խաղացողները ֆինանսական ճգնաժամի պայմաններում համաձայնել են գնալ աշխատավարձի նվազեցման, հաղորդում է armsport.am-ը։
««Բարսելոնան» 4 ավագ ունի․ պաշտպաններ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան, ինչպես նաև կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսն ու Սերժի Ռոբերտոն։ Նրանք բարսելոնյան ձևով իրենց պահեցին՝ նվազեցնելով աշխատավարձերը։
Մենք միշտ երախտապարտ կլինենք։ Այս ժեստը շատ կարևոր էր։ Ոչ ոք, ավագներից բացի, չէր անի դա»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն։