Ինչ հրապարակումներ է անում Ռաֆայել Քոթանջյանի կինը
LifeStarnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Դերասանի ընտանիքի անդամները դեռևս որևէ գրառմամբ հանդես չեն եկել: Նշենք, որ Ռաֆայել Քոթանջյանի կինը նույնպես ֆեյսբուքյան էջ ունի, թեպետ նա ակտիվ չէ համացանցում: Տիկին Ալլան հիմնականում ընտանեկան հրապարակումներ է անում: Հավելենք, որ ամուսինը միշտ առանձնակի ջերմությամբ էր արտահայտվում նրա մասին:

Իրենց հանդիպման մասին Ռաֆայել Քոթանջյանը պատմում էր հետևյալը. «Ալլային հանդիպել եմ թատրոնում, եւ ամեն բան շատ հստակ էր. նա էր իմ կյանքի կինը։ Ես շատ երջանիկ եմ, որ ճիշտ ընտանիք եմ կազմել, այդ ամենի ապացույցն այսօր իմ խելացի եւ գրագետ թոռնիկներ են։ Կինս ինձնից լավ է զգում անգամ իմ առողջական խնդիրները։ Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է» (Bravo.am)։
Ավելին՝ այստեղ