ԱՄՆ նախագահը մեղադրվում է անմիտ քայլեր անելու մեջ
Աշխարհ«Ամերիկայի նախագահն իրեն չարաճճի երեխայի պես է պահում, փորձում է նետերը շրջել բոլորի վրա»,-նման կարծիք է հայտնել Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը՝ ուկրաինական ձգձգվող ճգնաժամում Զելենսկու մեղավորության մասին Բայդենի խոսքերից հետո։
«Ամերիկացիները տրամադրել են Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ անխուսափելի դարձնելով նրանց բախումը»,- նշել է Կոնստանտինովը։
Անցյալ շաբաթ Բայդենը մեղադրեց Ռուսաստանին ռեկորդային գնաճի և ԱՄՆ-ում սննդամթերքի և վառելիքի բարձր գների համար: Ավելին, մինչ այդ երկրի ֆինանսների նախարարությունը խոստովանել էր, որ հակառուսական պատժամիջոցներն ազդել են թանկացումների վրա։