Հայերեն

Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց նրան ազատությունից զրկած դատավորները չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել. Գեղամ Նազարյան

Քաղաքականություն

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավայրից բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտին», որտեղ կարծիք է հայտնել, որ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է իբրև ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն.

«Այս իմաստով, Հայաստանում դեռևս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետևանքը կարող է լինել ոչ միայն Արցախի և Սյունիքի կորուստը, այլև Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի և Ուկրաինայի օրինակով։ «Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստի եթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, և թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետևանքներով»։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ Չալաբյանի խոսքերում շատ մեծ ճշմարտություն կա.

«Դա շատ ծավալուն թեմա է, բայց եթե Ավետիքը նման կարծիք է հայտնել, ես հարգում եմ այն: Ցավոք, այսօր աշխարհը և Արևմուտքը այնքան ցինիկ և դաժան են, որ արդեն չեն էլ թաքցնում, որ, օրինակ, Ուկրաինան և ուկրաինացին իրենց պետք են, որ Ռուսաստանին փորձեն ինչ-որ ձևով վնասել: Նույնը նաև Հայաստանն ու հայն են իրենց համար, Վրաստանը: Այնպես որ, Ավետիքի ասածը նորություն չէ, նա ուղղակի բարձրաձայնել է ցավալի ճշմարտությունը»,- 1or.am-ի հետ նշեց Նազարյանը: 

Անդրադառնալով այսօր դատախազի կողմից Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները մերժելուն՝ Նազարյանը նշեց.

«Ես այս թեմային էլի եմ անդրադարձել. ուղղակի մի բան չեմ հասկանում՝ այն դատավորը, որն ինչ-որ մեկի հրահանգը կատարելով՝ այդ մարդուն, ում բոլորը գիտեն՝ ո՛չ հանցագործ է, ո՛չ ավազակ, ո՛չ մարդկանց կարող է վնասել, զրկում է ազատությունից, նա հետո իր երեխայի, ծնողների, հարևանների աչքերին, հայելու մեջ ինքն իր աչքերին ո՞նց է նայում, ո՞նց է ինքն իրեն մարդ համարում: Ինչքան միջոց ասես՝ կտայի, որ հասկանայի՝ իրենց հետ ի՞նչ է կատարվում, որ մի հրահանգով մարդուն կարող են զրկել ազատությունից՝ առանց որևէ հիմքի:

Նույնը ասում եմ նրանց, ովքեր Տարոնին, Գոռին՝ Գյումրիի միջադեպի համար են պահում անազատության մեջ: Այս ամենը, եթե էմոցիաներից դուրս գանք, մի բանի մասին է վկայում. վարչախումբն այդ կերպ փորձում է ճնշել, վախեցնել, բռնաճնշումների մթնոլորտ ստեղծել երկրում: Սա միակ դեպքը չէ, էլի են եղել, ավելի դաժան ճնշումներ են եղել, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դրանք օգուտ չեն տալիս, և ինչ-որ կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ ընդամենը: Վաղը-մյուս օրը Չալաբյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց ես վստահեցնում եմ՝ բոլոր այն դատավորները, այն քննիչները, ովքեր օրենքի ամենակոպիտ խախտումներով մարդուն զրկել են ազատությունից, խիստ ձևով պատժվելու են, չեն էլ հասցնելու Հայաստանից փախչել»:

Մարիամ Նալբանդյան

Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ ՊետրոսյանՀՀՄԱ-ն կարևորում է միջազգային ստանդարտները․ հանդիպում CMSI ներկայացուցիչների հետ Հեղափոխությունից մինչև «Իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին և ապագայի տեսլականը․ԴԵՄ ԱՌ ԴԵՄ Նիկոլի վերարտադրության, բոլոր ֆռոնտներում հաղթանակի «գրավականն» ընդդիմության մեջ օրեցօր խորացող պառակտությունն է. Աննա Կոստանյան2026–ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ հավելաճը կազմել է 3.5% «Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներ
Ամենադիտված