Իտալիան 1957-ից հետո առաջին անգամ 5 գոլ բաց թողեց 1 խաղում
ՍպորտԱզգերի լիգայի A լիգայի չորրորդ տուրում Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը 2։5 հաշվով պարտվել է Գերմանիայի հավաքականին։
Իտալիան 1957 թվականից հետո առաջին անգամ 5 գոլ բաց թողեց 1 խաղում, հաղորդում է Football Italia-ն։
Այն ժամանակ իտալացիները Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում 1։6 հաշվով պարտվել են հունգարացիներին։ Այդ մրցաշարն անցկացվել է 1927-1960 թվականներին։