Պղնձի գինը բարձրանում է
ՏնտեսությունՊղնձի գինը չորեքշաբթի առավոտյան բարձրանում է 1 տոկոսով՝ ամենամեծ ներկրողի՝ Չինաստանի արդյունաբերական արտադրության ծավալի վիճակագրական տվյալների հիման վրա, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 1 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,1 777 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), նախորդ աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 0,68 տոկոսով՝ 9 230,5 դոլար, ալյումինիումինը՝ 2,21 տոկոսով (2 570 դոլար), ցինկինը՝ 0,47 տոկոսով (3 596,5 դոլար)։