Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ: Այսօր` հունվարի 26-ին, նման որոշում է կայացվել կուսակցության խորհրդի նիստում, հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ն նաեւ երեք փոխնախագահներ է ընտրել՝ Գալուստ Սահակյանին, Մուշեղ Լալայանին ու Արմեն Աշոտյանին:
«Ավագների խորհուրդ ունենք, որի նախագահ է ընտրվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀԿ Երեւանյան կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, կանանց խորհրդի ղեկավար է վերընտրվել Հերմինե Նաղդալյանը»,- ասաց նա: