Հայերեն


«Ես կասեմ իմ խոսքը». Սամվել Բաբայան

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

- Պարոն Բաբայան, Վարդան Օսկանյանն այսօր հարցազրույց է տվել և ասել է, որ մինչ օրս անձամբ չի հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքները միավորելու հարցով, բայց կոնտակտներ պահում է նրա հետ։ Սա փաստո՞ւմ է, որ ճիշտ են մամուլի այն տեղեկությունները, որ Դուք եք վարում այդ բանակցությունները թե՛ Ծառուկյանի և թե՛ Սեյրան Օհանյանի հետ։

- Ես տեղյակ չեմ ոչ մի բանակցությունից։ Կարող եմ այդքանն ասել։ Ես որևէ թիմի հետ ընդհանրապես ոչ մի բանակցություն չեմ տանում։ Ես, կարող է, ինչ-որ անձանց հետ հանդիպեմ, ինչ-որ հարցերի շուրջ զրուցենք, բայց ձեր ասածը իրականությանը չի համապատասխանում։

- Այսինքն՝ հանդիպում եղել է, բայց նախընտրական հարցեր չե՞ք քննարկել։

- Այո, ես ընդհանրապես հանդիպում եմ այն մարդկանց հետ, ովքեր ծանոթ են ինձ, ցանկություն են հայտնում հանդիպել ինձ, ես էլ հանդիպում եմ։ Բայց որ այդ հանդիպումների նպատակը դաշինքներ ստեղծելն է, դաշինքներ միավորելը՝ դա իրականությանը չի համապատասխանում։

- Պարոն Բաբայան, իսկ Դուք արդեն կողմնորոշվե՞լ եք, թե որտեղ եք լինելու այս ընտրություններին։

- Ես ոչ մի տեղ չեմ լինելու, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ դառնա, որևէ կուսակցության բլոկում չեմ լինի։

- Իսկ որևէ դաշինքի կազմում կլինե՞ք։

- Այն բլոկը, որը ես համարեմ ճիշտ, որը հասարակության շահերից է բխելու, նրան օգնելու եմ, օգտակար եմ լինելու։

- Իսկ արդեն կողմնորոշվե՞լ եք, թե որ բլոկն է հասարակության շահերից բխում։

- Դեռևս ես չեմ տեսնում այդ ուժին։ Պրոցեսները կավարտվեն, ես կհայտնեմ իմ տեսակետը։ Թերևս մյուս շաբաթվա վերջին ամեն ինչ պարզ կլինի։ Սկզբունքային հարցեր կան, որոնք պարտադիր են։ Դեռ ոչ մի բան չի կատարվել։ Երբ այդ կարևոր պրոցեսները ավարտվեն, ես կասեմ իմ ասելիքը։

- Բայց մամուլը արդեն իսկ Ձեզ կապում է Օսկանյան-Օհանյան բլոկի հետ։

- Ոչ, դեռ որոշակի կողմնորոշվածություն չկա։ Իրականում դրանք մտացածին լուրեր են։ Ամեն մարդ իր ցանկությունն է հայտնում։

- Դուք ասացիք, որ օգնելու եք այն ուժին, որին համակրեք։ Ինչո՞վ է լինելու Ձեր այդ օգնությունը։

- Ամեն ինչով։ Ինչ հնարավորություն ունեմ։ Իմ բոլոր հնարավորությունները, որ ունեմ, դնելու եմ այդ ուժի համար։ Իսկ թե ինչ է դա լինելու՝ ժամանակը ցույց կտա։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված