Հայերեն


«Այս իշխանության գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն է, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ թվում է՝ մեր հասարակությանն էլ ոչինչ չի զարմացնի, իշխանությունը հայտնում է կարևորագույն կառույցում հերթական նշանակման կամ առնվազն նման մտադրության մասին:

Վերջին օրինակը գլխավոր դատախազի պաշտոնում արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու որոշումն է: Նրա անունը կապվում էր հայտնի ձայնագրության հետ, ըստ որի, Աննա Վարդապետյանը ցուցում էր տվել դատավորին, թե ինչ մեղադրանք առաջադրեն ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, դիտարկելով այս իշխանության թե՛ ներկայիս, թե՛ վերջին 4 տարիների կադրային քաղաքականությունն ու կառավարման փորձը, «Փաստի» հետ զրույցում մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ ապացուցում է, որ անգամ 21-րդ դարում, ինչպես ասում էին կոմունիստները, «каждая кухарка может управлять государством»: Հենց նշված մտքին համապատասխան էլ պաշտոնյաների է նշանակում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ իր համար համապատասխան ոլորտի կառավարչի պրոֆեսիոնալիզմը ոչ թե երկրորդական, այլ անգամ տասներորդական տեղում է: Կարևորն այն է, որ համապատասխան նախարարը կամ համապատասխան պաշտոնյան հլու-հնազանդ ծառայի Հայաստանի վարչապետին, կատարի նրա բոլոր հրահանգները, որոնցից շատ-շատերը կարող են նաև օրենքից դուրս լինել, խնդիրներ առաջացնել նույն պաշտոնյայի համար: Այդուհանդերձ, պաշտոնյա նշանակելու միակ չափանիշը հլու-հնազանդ լինելն է, ամեն գնով, անգամ ինքնախայտառակվելու միջոցով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերի պաշտպանությունը: Չափանիշներից է նաև նրա առաջ քաշած ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը նաև հակապետական և հակահայկական են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի թաքցրել, թե ինչպես է կառավարում երկիրը: «Երբեք չպետք է մոռանանք 3 տարի առաջ նրա արտահայտած այն խոսքը, երբ ասաց՝ «էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»: Մարդը շատ պարզ նշում էր, թե իրեն ինչպիսի դատաիրավական համակարգ է պետք: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է այս առումով: Պարզ նշում է, որ իրեն անկախ, իրավունքը հարգող, Սահմանադրությամբ ու օրենքներով առաջնորդվող դատական իշխանություն պետք չէ: Իրեն պետք են դատավորներ, որոնք հլու-հանզանդ կկատարեն իր բոլոր պատվերները՝ սրա-նրա գլխին գործ սարքելով, սրան-նրան ամիսներով բանտերում պահելով: Իրեն պետք է իրավապահ համակարգ, որն ամբողջությամբ կենթարկվի իրեն ու կկատարի ամենաանբարոյական պատվերները: Օրինակ՝ երիտասարդների են ձերբակալում՝ իբրև ծերերին ծեծելու համար, ծերերը գալիս, ասում են՝ մեզ չեն ծեծել, բայց այդ մարդկանց շարունակում են բանտերում պահել: Այս մակարդակի դատաիրավական համակարգ ունենք, որի մասին Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է ու հիմա հասել է նրան, որ ՀՀ-ում չկա անկախ դատական իշխանություն, ՀՀում չկա անկախ իրավապահ համակարգ: Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ իրենք առանց կաշկանդվելու կարող են հանրային ճանաչում ունեցող մարդկանց դեմ շինծու մեղադրանքներ ներկայացնել, նույնիսկ կոպտորեն խախտել ամբողջ հետաքննական ընթացակարգը և, հետաքննություն չանցկացնելով, անգամ քրեական գործ հարուցեն, ուղարկեն Քննչական կոմիտե»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեր պետությունում միայն իրավական և դատական համակարգերը չեն, որ նման մակարդակի են հասել:

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոլորտի պախարակում և վարկաբեկում Նիկոլ Փաշինյանն առանձին ձևով է իրականացնում: Իշխանության գալուց հետո Փաշինյանի առաջին քայլը եղավ բանակի վարկաբեկումը, ինչն սկսվեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ շինծու, ֆեյք մեղադրանքներից: Գեներալ Մանվելն ինձ համար ընդունելի կերպար չի եղել: Բայց, ամեն դեպքում, մի քանի տեղերում նկարահանումներ անցկացնել, «տուշոնկայի» պատմություն սարքել, հետագայում այդ մարդու մահվան պատճառ դառնալ և մեկ անգամ գոնե վատ չզգալ, որ հիմքում միայն կեղծիք է եղել, կարող էր միայն Նիկոլը: Իսկ դատական իշխանության պախարակման հիմքում գրպանային դատավորներին մեծ քանակությամբ դատական համակարգ լցնելն է: Երբ Գագիկ Ջհանգիրյանի նման կերպարը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է, միայն այդ հանգամանքը բավական է եզրահանգումներ անել, թե Հայաստանում դատական համակարգն ինչպիսի վիճակում է:

Նույն իրավիճակը նաև դատախազությունում է, կրթության ոլորտը ևս նույն վիճակում է: Մեծ հաշվով՝ բոլոր ոլորտներն են նույն վիճակում: Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի տնտեսական վիճակը գնահատում էր Երևանի փոքր կենտրոնի խցանումներով, և այս մարդը շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնը: Այս դեպքում էլ ի՞նչ սպասել այս երկրի ղեկավարից: Էլ չեմ ասում, որ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան մեր հիմնական ուղեկիցն են դարձել, ու դա շատ նորմալ է ընդունվում, որովհետև թիվ մեկ ստախոսը, կեղծարարը և մանիպուլ յատորը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որն այդ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան տարածում է և՛ կառավարության շենքից, և՛ Ազգային ժողովի ամբիոնից»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պայմաններում բնական է, որ կադրերի ընտրության միակ չափանիշը Փաշինյանին հնազանդ լինելն է: «Այս իշխանություններին պետք չեն պրոֆեսիոնալներ, պետք չեն հայրենասերներ, նրանց պետք չեն նաև խելացի ու գիտակից մարդիկ:Այս իշխանություններին պետք են հլու-հնազանդ, Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները կատարող մարդիկ և վերջ»,-հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով այն բազմաթիվ հրապարակումներին, ըստ որոնց, ներկայիս իշխանությունների ունեցվածքը այս տարիներին քառապատկվել է, խոսելով նաև բիզնես հաջողությունների, իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունների ծաղկման ու բարգավաճման մասին, Համբարյանը նկատեց. «Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. այս իշխանությունները դեմագոգիայի, կեղծիքների և ստախոսության միջոցով եկան իշխանության, և նրանց գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն էր, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը: Այսինքն, նախկինների ձեռքից եթե խլվում է, ուրեմն, պետք է անցնի ներկաների ձեռքը: Նշվածի վառ ապացույցն այն է, որ ավելի քան 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, բայց, օրինակ՝ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը, ինչի մասին ամեն քայլափոխի էր հայտարարում:

Մարտի 1-ի դեպքերով գործն ընդհանրապես տապալվեց դատարանում: Բացի այդ, անընդհատ խոսում էր Մոնումենտի տների մասին: Մինչդեռ տներից մեկի սեփականատիրոջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունն այս իշխանությունների «դաբրոյով» վաճառվեց այլ մարդու, որն, ըստ ԶԼՄ-ների, շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ են արել այս 4 տարում: Golden Palace են միայն վերադարձրե՞լ: Ուրիշ ի՞նչ ենք տեսել, ո՞վ է ինչ վերադարձրել, ինչը ֆիքսվել է պետական բյուջեում: Ումի՞ց են ինչ բերել, նախկին օդիոզ դեմքերից ո՞վ է պատժվել: Գրեթե ոչ ոք: Ի դեպ, այդ օդիոզ դեմքերի 90 տոկոսը հիմա հլու-հնազանդ ծառայում է գործող վարչակարգին, նրանք անգամ բարձր պաշտոններ են զբաղեցնում գործող իշխանության վերնախավում: Տպավորություն է, թե բոլորը մոռանում են, օրինակ՝ ովքեր են եղել Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Մուկուչյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, ով է եղել ֆեյք ռամկավարների առաջնորդ Վիգեն Խաչատրյանը, կամ ով է եղել Գյումրիում հայտնի «Հրեշ Անդո» մականունն ստացած Անդրանիկ Քոչարյանը: Ու ամենածիծաղելին այն է, որ Նիկոլը խոսում է նախկիններից, երբ իր ամբողջ թիմը «վինտաժ» նախկիններ են՝ խայտառակ անցյալով ու ներկայով»:

Ամփոփելով վերոնշյալ իրողությունները՝ Համբարյանը շեշտեց, որ այս ճանապարհը միայն մեկ ուղղությամբ կարող է տանել երկիրը. «Երբ որևիցե իշխանություն, կառավարման համակարգը, պետության շահերը, ազգային շահերը, ընդունված օրենքներն արհամարհելով, իրեն հլու-հնազանդ ծառայելու չափանիշով է ձևավորում, ուրեմն այդ ճանապարհը պետության կազմաքանդմանն է տանելու»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու
Ամենադիտված