Մերկելը կարող է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև
ԱշխարհԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ապագայում կարող է միջնորդի դեր խաղալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Այս մասին նա ասել է RND գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում։ Նախկին կանցլերը հավելել է, որ այժմ այդ հարցը դեռ բարձրացված չէ։
Մերկելը նաև ասել է, որ անցյալ տարի փորձել է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր եվրոպական անվտանգության կարգի մասին, սակայն Կրեմլի ղեկավարը, նրա խոսքով, պատրաստ չէ նորմանդական ձևաչափով բանակցություններին։