Միքայել Մինասյանը կվերադառնա նախկին գործին
Քաղաքականություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ողջ կազմը թեեւ չի որոշվել եւ դերաբաշխումը վերջնականորեն չի արվել, այնուամենայնիվ, քարոզչական մասով հստակությունը կարծես թե ուրվագծվում է: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ-ի մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետականի քարոզչության պատասխանատուն լինելու է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրություններում եւս Միքայել Մինասյանը եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում` որպես պետի տեղակալ: Ուստի նրա հայտնությունը շտաբում ամենեւին էլ անակնկալ չէ: Պարզապես տարակուսելի է, որ նախորդ տարվա հուլիսյան արյունալի դեպքերից հետո, երբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռերը», Սերժ Սարգսյանի հրահանգով լրատվական ու քարոզչական աշխատանքներից կտրուկ մեկուսացված Միքայել Մինասյանը կրկին վերադառնում է նույն քարոզչական հարթակ, որտեղից, իբրեւ թե ձախողման համար, հեռացրել էր Սերժ Սարգսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: