Պղնձի գինն իջնում է
ՏնտեսությունՊղնձի գինը չորեքշաբթի առավոտյան էժանանում է ավելի քան 1 տոկոսով՝ ամրապնդվող դոլարի համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 1,49 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,966 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների տվյալներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,19 տոկոսով՝ 8 995 դոլար, ալյումինիումինը՝ 0,26 տոկոսով՝ 2 533,5 դոլար, ցինկինը՝ 2,12 տոկոսով՝ 3 592 դոլար։