Բենզինը թանկացավ
Տնտեսություն«ՄԱՄՈՒԼ»
Վերջին ամիսներին նոր կառավարությունն իր կարևորագույն հաղթաթղթերից ներկայացնում էր բենզինի գնի նվազեցումը: Ավելին, լուրեր էին տարածվել, որ այն նվազելու է մինչև 270 դրամ: Այս տեղեկություններն արագ դրվեցին շրջանառության մեջ: Որոշ ժամանակ անց, սակայն, իշխանական կուլիսներից նոր տեղեկություններ տարածվեցին, համաձայն որոնց` շատ կարճ ժամանակ անց բենզինի գինը նորից կթանկանա: Ասում են, որ այսօր արդեն բենզինի գինը թանկացել է 10 դրամով և բենզալցակայաններն այն իրացնում են 340 դրամով՝ 330-ի փոխարեն: Ասում են նաև, որ բենզինի գնի թանկացումը կառավարությունը ներկայացնելու է որպես աշխարհում նավթի գների բարձրացման և դոլարի արժևորման հետևանք:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ: