Անակնկալ Կարեն Կարապետյանից
ԱմենաընթերցվածՎարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցը ունեցել է անսպասելի զարգացում: Այցի ավարտին հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանի հայերի գործարար շրջանակի ներկայացուցիչներ, որոնք իրենց վստահությունը հայտնելով Կարեն Կարապետյանի կառավարությանը, հայտնել են կառավարության ծրագրերին իրենց ներդրումներով «ուժերի ներածին չափով» աջակցելու պատրաստակամություն:
Հայտարարությունն իսկապես ուշագրավ է, պարունակում է մի քանի կարեւոր շերտեր, առաջ բերելով մի շարք էական հարցադրումներ:
Նախ, այն հիշեցնում է Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումից հետո տարածված մի հայտարարություն, որ ստորագրել էին տարբեր բնագավառներում հաջողության եւ հանրահայտության հասած մոտ 30 «Գլոբալ հայեր»: Բայց եթե «Գլոբալ հայերի» հայտարարությունը կոչ էր բոլոր հայերին, այն ստորագրել էին թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի, թե Հայաստանի անվանի հայերը, ապա այս դեպքում համանման հայտարարությունը Ռուսաստանի հայերի գործարար շրջանակներինն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում