Լիսիչանսկում թեժ մարտեր են
ԱշխարհՍևերոդոնեցկի գրավումից հետո ռուսական բանակի հաջորդ թիրախը Լիսիչանսկն է: Այն Լուգանսկի մարզի վերջին խոշոր քաղաքն է, որի գրավումից հետո Լուգանսկը, ըստ էության, ամբողջովին կանցնի ռուսական վերահսկողության տակ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալության աղբյուրը հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի ուժերը Լիսիչանսկ են մտել միանգամից հինգ ուղղություններից և սեղմում են օղակը քաղաքում մնացած ուկրաինական զորքերի շուրջ։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբն իր առավոտյան ճեպազրույցում նույնպես անդրադարձել է Լիսիչանսկում ընթացող մարտերին։
«Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը հրետանու աջակցությամբ փորձում է հարավից շրջափակել Լիսիչանսկ քաղաքը: Հակառակորդը ռմբակոծում է քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքները Լիսիչանսկ, Վոլչեյարովկա, Լոսկուտովկա և Վերխնեկամենկա բնակավայրերում:
Ավելին՝ այստեղ