Ընտանիքի անդամներին ծեծելու համար ռուսներն այլևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի
ԱշխարհՌուսաստանի Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնությունն ապաքրեականացնելու և վարչական իրավախախտում դարձնելու վերաբերյալ օրենքը: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Ըստ օրենքի՝ ընտանիքի անդամի նկատմամբ առաջին ծեծը կպատժվի միայն տուգանքով, իսկ կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն կկիրառվի:
Օրինագծում նշված է, որ եթե ծեծը կամ բռնի գործողությունն առողջությանը վնաս չեն հասցրել և չեն կատարվել խուլիգանության, ատելության կամ էլ թշնամանքի դրդապատճառներով, ապա իրավախախտներն ընդամենը կտուգանեվեն:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին Ռուսաստանում ընտանեկան բռնության է ենթարկվել մոտ 51000 մարդ: