Հովիկ Աբրահամյանի մերձավորներին հրավիրում են ոստիկանություն
ՔաղաքականությունԱրարատի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն անելանելի իրավիճակում են հայտնվել: Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
Գյուղապետերին զգուշացվում է, որ հանկարծ չփորձեն դուրս գալ ՀՀԿ-ից: Նրանց հրահանգվում է նաեւ, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, ով էլ որ առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Իրավապահներն օրվա մեջ մոտ 4 համայնքի ղեկավարի են «հյուրընկալում»:
Շարունակությունը՝ կայքում