Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
ԱշխարհԵրեկ՝ հունիսի 29-ին, ժամը 14:10-ին Դմանիսիի մունիցիպալիտետի Մամիշլար գյուղի մոտակայքում 3.1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Ավելին՝ այստեղ