Դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար․ Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու
ՔաղաքականությունԿառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որպես Սահմանադրական դատավորի թեկնածու ներկայացրեց փաստաբան Սեդա Սաֆարյանին։
Իր խոսքում Սեդա Սաֆարյանը նշեց․«Շնորհակալ եմ հավատի և վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար»։
Նշենք, որ կառավարությունը որոշել է փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նախագծում ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը»:
Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Բացի այդ, Մարտի 1-ի գործով տուժածների ներկայացուցիչն է։