Իշխան Սաղաթելյանը հեռացվեց ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանը՝ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից
Քաղաքականություն«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։
Նշենք, որ Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։
Ըստ նրանց՝ Իշխան Սաղաթելյանը պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ հեռացվեց Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։
Նշենք, որ Հակոբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։
Վահե Հակոբյանը ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին. հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։