Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
ՔաղաքականությունԲարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2021 թվականի ապրիլի 15-ից կատարում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները: