«Սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե ոչ»
ՔաղաքականությունՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը 18.255 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացրեց Մարդու իրավունքների եվրապական դատարանում Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործով արդարացի փոխհատուցման համար: Կառավարության որոշման նախագիծը գորադիրին ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այդ գումարը վճարելու վերջնաժամկետ տրված է 2016 թվականի հոկտեմբերի 7-ը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Վարչապետն այս որոշումը հաստատելուց առաջ ֆինանսների նախարարին հանձնարարեց գույքագրել, թե ՄԻԵԴ-ի վճիռներով որքան գումար է հատկացվել 2014, 2015 եւ 2016 թվականի 6 ամիսների ընթացքում:
«Ընդհանրապես էդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա՞, թե ոչ: Հարկավոր է գույքագրել, մի հատ հասկանալ էդ հարցը ավելի մանրամասն: Թող արդարադատության նախարարությունն էլ քննարկի»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: