Ինքնասպանություն Երևանում
ՀասարակությունԵրեւանում այսօր՝ հունվարի 27-ին, կախված վիճակում տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ ժամը 21:39-ի սահմանում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկին հարակից ավտոտնակում հայտնաբերվել է տղամարդու կախված դի: Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է:
Ըստ shamshyan.com-ի՝ կախված վիճակում հայտնաբերված տղամարդը 3 օր առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, նա 44-ամյա Ա.Ա.-ն է՝ 2 երեխաների հայր: