36-ամյա Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակչում հաղթանակ է տարել
ՍպորտGrand Slam-ի մրցումների 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ուիմբլդոնի 2022 թվականի խաղարկության քառորդ եզրափակիչ։
4-րդ շրջանի խաղում Նադալը 6:4, 6:2, 7:6 (8:6) հաշվով հաղթել է Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսխուլպին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 24 րոպե։
Կիսաեզրափակչի ուղեգրի համար 36-ամյա Նադալը կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ, որը ցանցի միակ թենիսիստն է, որը դեռևս ոչ մի սեթ չի պարտվել։