Հայերեն


Ընտանեկան բռնության դեպք Երևանում

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ընտանիքը լավ բան է: Հատկապես` հայկական ընտանիքը, որն իրենով դարեր շարունակ ներկայացրել է մեր կորսված պետականության մոդելը և որպես հասարակական առաջին օղակ, պահել է ազգն ու ազգային ինքնությունը: Ոչ ոք չի ժխտում այս փաստը և այս առումով չի թերագնահատում մեր ընտանքի առանցքային դերը:
Բայց որքան էլ իդեալականացնենք հայ ընտանիքը, այնուամենայնիվ մի բան աներկբա է. այնքան ոչ առողջ հարաբերություններ են թաքնված նրա ծալքերի մեջ, այնքան ախտածին երևույթներ կան նրա շերտերում, որ պարզապես հիվանդացնում են այնտեղ ապրող մարդուն` երեխային: Ու ապագայում մենք ունենում ենք հոգեբանորեն թույլ, հաճախ հիվանդ քաղաքացի, որը շալակում ու սեփական կյանք է տանում ծնողների, ընտանիքի բեռը: Ինքն էլ դառնալով ընտանեկան այդ ախտաբանության շարունակողն ու պահապանը:
Ընտանեկան բռնությունների մի ցցուն դեպքի հանդիպեցինք: Չորս երեխաների մայր, մասնագիտությամբ հոգեբան Նաիրա Սմբատյանը բախեց խմբագրության դուռը: Նա ամուսնու ընտանիքում, վերջինիս ծնողների հետ ապրում է զոհի կարգավիճակով: Կամ ստրուկի պես: Ֆիզիկական և հոգեբանական բռնություններն ամենօրյա երևույթ են նրա կյանքում:
Նման ընտանիքների գոյությունը ցավ է մեզ համար, մեր հասարակության համար:
Բայց ահա, որ այսպիսի ընտանիքների մեջ, ամուսինների հարաբերություններին միջամտում է պաշտոնյան, ու բռնում է ծանր կողմը, այսինքն` դառնում է բռնարարքների հեղինակ ամուսնու լծակիցը կամ հովանավորը, ամեն օր չէ, որ կհանդիպես: Ոչ թե նրա համար, որ մեր պաշտոնյաները լավն են: Պաշտոնյաներն էլ են մարդ` իրենց լավ ու վատ կողմերով: Պարզապես այս հարցը մի նուրբ կողմ ունի. նա էլ աղջիկ ունի, ու իր աղջիկն էլ հանկարծ ու հայտնվեց նման իրավիճակում: Ու անմիջապես մեղա ես գալիս Տիրոջ առաջ ու լավագույն դեպքում գոնե ջանում ես ձեռնպահ մնալ:
Բայց այս դեպքում այդպես չեղավ: Նաիրա Սմբատյանի և Արա Խաչատրյանի ընտանեկան հարցերին միջամտեց ո՞վ` Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Իսկ այս ամուսինները միասին ապրում էին 2000 թվականից, ունեն չորս երեխա: Աղջիկները մեծ են` 15, 14, և 10 տարեկան են: Փոքրը` տղան, երեք տարեկան է:
Նաիրայի ասելով, ամուսինը և հատկապես ամուսնու ծնողները հատուկ և նպատակամղված աշխատանք են տարել աղջիկների հետ և վերջին շրջանում դա արդյունք տվել է: Աղջիկներն արդեն անցել են հոր, տատ ու պապու կողմը և «թողել» մորը:
Իսկ վերջին դեպքն այսպես եղավ: Հունվարի 4–ին Նաիրան կրկին դաժան ծեծի ենթարկվեց ամուսնու կողմից: Ստիպված պատսպարվեց ծնողների մոտ: Երեխաներին նրան չտվեցին: Նաև` երեքամյա որդուն: Մայրն ամեն ինչ արեց, որ գոնե որդին իր հետ լինի: Ապարդյուն: Ստիպված սպասեց այնքան, մինչև փոքրիկին բերեն մանկապարտեզ: Նա հաճախում էր քաղաքապետարանի թիվ 31 մանկապարտեզ:
Մայրը գնաց մանկապարտեզ, որպեսզի փոքրիկին տուն տանի: Բայց ի՞նչ տեսավ` փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հրահանգը կար արդեն` երեխային չտալ մորը. միայն հայրն իրավունք ուներ նրան վերցնել մանկապարտեզից:
Եվ գիտե՞ք, թե ինչու էր մեր փոխքաղաքապետը իր բան ու գործը թողած, կարծես մեր մայրաքաղաքում անելու ուրիշ ոչինչ չկար, զբաղվում այս մարդկանց նեղ անձնական, այս ընտանիքի խիստ ինտիմ ու նուրբ գործերով: Ու որոշում է, թե փոքրիկ տղան մո՞ր հետ ապրի, թե` հոր:
Վահե Նիկոյանը ընդամենը Արա Խաչատրյանի դասընկերն է: Այսքանը:
Լավ, հարգելի պաշտոնյա, պաշտոնը հո ապերոյական հարցեր լուծելու համար չէ: Այս երկիրը, ավելի որոշակի` այս քաղաքը, քեզ ավելի լուրջ բաների համար է վստահել:
Կամ` դու այդ ո՞ր իրավունքով ես երեխային զրկում մորից կամ մորը զրկում երեխայից: Դա քո՞ ուզել–չուզելով պետք է լինի, թե` դատարանի որոշումով: Միայն չասես, թե դատարանը դու ես:
Կամ եթե բռնարարք թույլ տվողը` կնոջը ծեծողը քո ընկերն է, ոչի՞նչ. նրան պատիժ չի՞ հասնում: Այս հարցում է՞լ պատասխանատվությունը զոհի վրա է, որովհետև քո ընկերոջ զոհն է:
Լավ, էլ չխորանանք այլ մանրամասնությունների մեջ: Չնայած այդպիսիք կան: Պարզապես ամբողջացնենք պաշտոնյայի այս հազվագյուտ կերպարն այսքանով ու վստահ լինենք, որ թե մանկապարտեզի տնօրինությունը, թե նաև ոստիկանությունը կկարողանան զանց առնել պաշտոնյայի կամայականությունը, որքան էլ աշխատանքի բերումով կախվածություն ունենան նրանից:
Պաշտոնեական կախվածությունը գոնե պետք է շրջանցի մոր ու երեխայի հարաբերությունը: Որովհետև այն սուրբ տարածք է: Այս հարցին զգուշությամբ պետք է մոտենա յուրաքանչյուր ոք` լինի մանկապարտեզի տնօրեն, լինի թաղապետարանի համապատասխան աշխատակից, թե լինի ոստիկան, ումից պաշտպանություն էր հայցում հուսահատ մայրը:


Հ.Գ. «Փաստը» հետևողական է լինելու և անդրադառնալու է դաժանորեն ծեծող ամուսնու կողմից չորս երեխաներին տեսնելու իրավունքից զրկված մոր իրավական քայլերին:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված