Վահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Քաղաքականություն«Ես իմ մանդատը վայր չեն դնոււմ, այսօր տասնյակ մեկնաբանություններ եմ տվել «դեղին մամուլ» հանդիսացող «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակած հոդվածի վերաբերյալ»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթն հոդված էր հրապարակել, որում նշել էր, թե Վահե Հակոբյանը մանդատը վայր է դնելու:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ անցել են ամառային ռեժիմի:
«Ինչպես գիտեք՝ տրանսֆորմացիայի ենք ենթարկել շարժումը, ամառային ռեժիմի ենք անցել, մենք ենք ավելի շատ այցելում մարզեր, վարչական տարածքներ: Շարունակական բնույթ են կրելու նաև ակցիաները: Սեպտեմբեր ամսին արդեն ամեն մեկն իր որոշումով կմասնակցի Աժ հերթական նստաշրջանին»,-եզրափակեց Վ. Հակոբյանը: