Ֆրանսիան մտադիր է հրաժարվել հանածո վառելիքից
ՏնտեսությունՖրանսիան կդառնա առաջին մեծ երկիրը, որը կհրաժարվի հանածո վառելիքից՝ Ուկրաինայում հակամարտության եւ արտակարգ էկոլոգիական իրավիճակի համատեքստում, չորեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը։
«Մենք կդառնանք առաջին խոշոր էկոլոգիական երկիրը, որը կհրաժարվի հանածո վառելիքից։ Դա մեր էներգետիկ ինքնիշխանության գրավականն է»,- ասել է Բոռնը Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ։
Բենզինի արժեքը հունիսի սկզբին երկրում ռեկորդ է սահմանել։ Գնաճը Ֆրանսիայում հասել է ռեկորդային մեծությունների եւ մայիսին կազմել 5,2 տոկոս։ Ինչպես տեղեկացրել է Վիճակագրության ազգային ինստիտուտը (Insee), հունիսին ապրանքների եւ ծառայությունների գների մակարդակի բարձրացումը Ֆրանսիայում կազմել է 5,8 տոկոս։