«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը հեռանալու է։ Ակումբի ղեկավարությունն այդ մասին հայտնել է թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հաղորդում է The Sun-ը։
Ռոնալդուն այժմ անհատական մարզումներ է անցկացնում Պորտուգալիայում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս խաղացողները հուլիսի 4-ին վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել են ամենօրյա մարզումները։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Նրա գործակալն այժմ բանակցում է մի շարք ակումբների հետ, որոնք հանդես են գալու Չեմպիոնների լիգայում։