Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի մեսիջներ կան, սակայն բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա. Բայրամով
ԱշխարհԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա, գրում է minval.az-ը։
«Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Այդուհանդերձ, կան որոշակի մեսիջներ, կան քննարկումներ»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանում այս հարցում տարբեր կարծիքներ կան: Ըստ Բայրամովի՝ հայ հասարակության մեջ «ռևանշիստական» (չակերտները՝ Tert.am) կոչեր կան, կան նաև սրանից տարբերվող կարծիքներ։
«Բայց մենք կարծում ենք, որ այս համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ երկարաժամկետ խաղաղությունն ու տարածաշրջանի զարգացումն այլընտրանք չունեն»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։