Քոչարյանի հետ կապ չունեմ․ Օհանյան
ՔաղաքականությունՊաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Յուրաքանչյուրը համախոհների իր թիմն է հավաքում, որ տեսնենք` հետո ինչ է լինելու»,- հայտարարել է նա:
Հարցին, թե չի՞ բացառում համագործակցությունը Ծառուկյանի հետ, ասել է, որ ոչինչ էլ չի բացառվում:
Օհանյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանի հետ կապ չունի: