Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
Խմբի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ Աշոտ Փիրումյանն է:
Աշխատանքային խմբում կլինեն նաև ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Կենտրոնական բանկից: