Թուրքիայի տարեվերջյան գնաճային կանխատեսումները հասել են 70 տոկոսի
ՏնտեսությունԹուրքիայի գնաճային սպասելիքները վատացել են՝ հասնելով 69,9 տոկոսի, վկայում է շուկայի մասնակիցների շրջանում Կենտրոնական բանկի անցկացրած ամենամսյա հարցումը, գրել է Ahval-ը։
Սպառողական գների աճի սպասելիքները հունիսին հասել են 64,6 տոկոսի, ուրբաթ տեղեկացրել է Կենտրոնական բանկը։
Տարեկան գնաճը Թուրքիայում անցած ամիս հասել է 78,6 տոկոսի, ինչը ամենաբարձր մակարդակն է 1998-ից ի վեր։ Գները երկրում ավելանում են ամենաարագ տեմպերով արդյունաբերական առումով զարգացած երկրներում եւ զարգացող շուկաներում։
Գնաճի սպասելիքներն անցած տարվա օգոստոսին կազմել են 15,6 տոկոս, այն բանից մեկ ամիս առաջ, երբ Կենտրոնական բանկն արձագանքել էր տոկոսադրույքները նվազեցնելու կառավարության կոչին։ Նա պահպանել է բազային տոկոսադրույքը անփոփոխ՝ 14 ոկոսի մակարդակում, չնայած գների աճի արագացմանը։