Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկում է ապրում և իզուր է «դասախոսություններ» կարդում այլ պետություններին
ԱշխարհԱՄՆ-ն անկում է ապրում, փողոցներում անմեղ մարդիկ են սպանվում, մինչդեռ ներկայիս իշխանություններն անհիմն բարքեր են քարոզում այլ մարդկանց և պետություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լաս Վեգասում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք անկում ապրող ժողովուրդ ենք, դեռ երբեք նման բան չի եղել։ Մեր երկիրը ծնկի են բերել, նվաստացրել են ամբողջ աշխարհի առաջ ու թուլացրել։ Հանդգնում են «դասախոսություններ» կարդալ այլ մարդկանց ու պետություններին ժողովրդամարության մասին։ Մինչ փողոցները հեղեղված են հանցագործությունների անմեղ զոհերի արյունով, մենք ուրիշներին «դասախոսություններ» ենք կարդում։ Այս մոլեգնող բարբարոսությունն արագ չդադարեցնելու դեպքում մենք այլևս երկիր չենք ունենա», - ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ առաջին հերթին երկիրը պետք է ավելի անվտանգ դարձնել, քանի որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք հանցագործությունների կանխարգելման ոլորտում երկրի վարած քաղաքականությունը թուլացել է։
Բացի այդ, նա նաև շեշտել է, որ ներկայում երկրի սահմաններն ավելի վատ են պաշտպանված, քան երբևէ, ինչի հետևանքով էլ թմրանյութերը «հեղեղել են» Միացյալ Նահանգները։