Խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել. իրավիճակը այս պահին
ՀասարակությունԹշնամին երեկ հենց Ելփին գյուղի ուղղությամբ է կրակել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը՝ նշելով, որ այսօր իրավիճակը հանգիստ է, սահմանային նոր միջադեպ չի եղել:
Ինչպես պաշտոնապես ՊՆ-ն հայտնել էր, երեկ՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։
Մեզ հետ զրույցում Ելփինի գյուղապետը մանրամասնեց, որ թշնամին հենց գյուղի ուղղությամբ է կրակել, ինչի հետևանքով կողքի գյուղի բնակիչներից մեկի մեքենան վնասվել է:
Ավելին՝ այստեղ