Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետի հուղարկավորությանը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։
Արարողությանը նախագահի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցը մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պեսկովը նաև բացատրել է, որ հուղարկավորությանը Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայությունը կախված է արարողակարգային կանոններից։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետի դեմ մահափորձը կատարվել էր Ճապոնիայի Նարա քաղաքում, ինչի հետևանքով Սինձո Աբեն մահացել է։