Հայերեն

Բացահայտումներ Մոսկվայից

Աշխարհ

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ վերջին շրջանում Մոսկվայի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի ծրագիր, ըստ ամենայնի՝ դա Կազանի փաստաթուղթն է, բայց նախաձեռնությունը տապալվել է Ադրբեջանի ջանքերով: Ադրբեջանի «Լիդեր» հեռուստաընկերության լրագրողը, Տարասովի խոսքով, իր հայտնի հարցով սադրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտարարելու, որ պատերազմը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչի հետևանքով «իրավիճակը զրոյացվել է»:

Փորձագետը խոսեց նաև նոր պատերազմի հավանականության մասին՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանին թույլ չեն տա նոր պատերազմ սկսել, քանի որ Մոսկվան այս անգամ չեզոք չի մնա, ինչպես արեց նախորդ տարվա ապրիլին:

Ստանիսլավ Տարասովը այս մեկնաբանությունը տվեց Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման առիթով:

 

 

- Պարոն Տարասով, ինչո՞վ է ավելի շատ պայմանավորված Մամեդյարովի այցը Մոսկվա՝ ռուսական կողմի հրավերով:

 

- Կարդացեք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը Մամեդյարովի այցի մասին: Տեքստը շատ «ժլատ» է: Այնտեղ կան նոր ձևակերպումներ, նշվում է, որ քննարկվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը առնչվող թեմաներ: Նախկինում նշվում էր դրանց կատարման անհրաժեշտության մասին, այսինքն՝ Մոսկվան այժմ չի թաքցնում, որ Բաքուն չի ստորագրել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների տակ: Սա՝ առաջինը:

Երկրորդը, սա կարծես դիվանագիտական մարաթոն է. նախ Նալբանդյանը եկավ, հետո՝ Մամեդյարովը, դրանից հետո Կուրցը եղավ Մոսկվայում: Ըստ երևույթին, քննարկվել է ինչ-որ նախագիծ, ծրագիր: Մեր տեղեկություններորվ՝ այնուամենայնիվ, կողմերը վերադարձել են Կազանի փաստաթղին, և ադրբեջանցի լրագրողը, փաստորեն, սադրեց Լավրովին անկեղծ հայտարարության, որ պատերազմը Ադրբեջանի ներքին գործը չէ: Այդպիսով իրավիճակը զրոյացվեց, օպերացիան ձախողվեց և կողմերը փաստորեն սկսեցին գործել զրոյից:

Ե՛վ նախագահ Ալիևը, և՛ նախագահ Սարգսյանը հայտարարություններ էին անում Ղարաբաղի մասին, ընդ որում այդ հայտարարությունները արտաքնապես մոտիվացված չէին տեղեկատվական առումով, իսկ հիմա պարզ է դառնում, որ այդ ծրագրի մասին իմացել են միայն որոշակի թվով մարդիկ, բայց նախագիծը տապալվել է, որովհետև ադրբեջանական կողմը որոշել է չգնալ զիջումների և դա առաջացրել է Լավրովի դժգոհությունը:

Իրավիճակը այսպիսով բարդ է: Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, բայց ընդհանուր առմամբ՝ ստատուս-քվոն պահպանվում է:

Շարունակությունն՝ այստեղ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված