«Ծռի Վարդանի» նկատմամբ սա երկրորդ մահափորձն էր. մանրամասներ
ՀասարակությունHraparak.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 10-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Վարդան Առաքելյանն էր, ով առավել հայտնի է «Ծռի Վարդան» մականունով:
Սա սպանվածի նկատմամբ երկրորդ մահափորձն էր, առաջին մահափորձին անդրադարձել ենք դեռ 2 տարի առաջ։ Ավելի ուշ գրել ենք, որ ոստիկանությունն ամեն ձևով փորձում էր կոծկել եւ չբացահայտել այս մահափորձը:
Ավելին՝ այստեղ